Ուիլ Սմիթի կինը և դուստրը խոստովանել են, որ իրենց դուր են գալիս նաև կանայք

Աշխարհ 01.04.2021   20:45   195

Հոլիվուդյան հայտնի դերասան Ուիլ Սմիթի կինը՝ դերասանուհի Ջադա Փինքեթ Սմիթը, և նրանց դուստր Ուիլոուն, միաժամանակ խոստովանել են, որ իրենց դուրս են գալիս նաև կանայք, գրում է Page Six-ը:

«Կյանքումս երկու անգամ խենթորեն սիրահարվել եմ կանանց: Շատ շատ վաղուց, երբ ես 20 տարեկան էի»,- ասել է 49-ամյա Ջադա Փինքեթ Սմիթը և հավելել՝ իրեն հաճախ են գրավում կանայք: Դիմելով դստերը Փինքեթ Սմիթն ասել է. «Ես հավատում եմ, որ դու կսիրահարվես կնոջ»:

Իր հերթին 20-ամյա Ուիլոու Սմիթը նշել է, որ ինքը դեռ աղջիկների հետ հարաբերությունների մեջ չի եղել: 

«Բայց ես հաստատ գիտեմ, որ դա կարող է պատահել: Քանի որ ես նախկինում շատ ուժեղ զգացողություններ ունեի կանանց նկատմամբ»,- շեշտել է նա:
 


 Պիտակներ
         Ուիլ Սմիթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb