Ուհանում մեկ շաբաթում հատուկ հիվանդանոց կկառուցեն նոր տիպի թոքաբորբից բուժման համար

Աշխարհ 25.01.2020   13:00   481

Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) սկսվել Է հազար մահճակալով հիվանդանոցի արագ կառուցումը, որը հատուկ նախատեսված Է կորոնավիրուսի նոր տիպի հարուցած թոքաբորբով հիվանդների բուժման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Բուժհաստատությունը, ինչպես նշվում Է հաղորդագրություններում, պետք Է պատրաստ լինի վեց օրում, որպես նմուշ վերցված Է Պեկինի «Սյաոտանշան» հիվանդանոցը, որը մեկ շաբաթում 2003 թվականին Չինաստանի մայրաքաղաքի արվարձանում կառուցվել Է ատիպիկ թոքաբորբի (SARS) տարածման թեժ շրջանում:

Ինչպես նշվում Է հաղորդագրություններում, նոր հիվանդանոցի գործարկումը թույլ կտա բժշկական ռեսուրսները կենտրոնացնել մեկ վայրում, կրճատել հիվանդների հնարավոր շփումներն առողջների հետ։



 Պիտակներ
         թոքաբորբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon