Ուհանում կյանքը վերադառնում է բնականոն հուն

Աշխարհ 24.03.2020   15:59   146

Չինաստանի Հուբեյ նահանգի կենտրոն համարվող Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կյանքը վերադառնում է բնականոն հուն: «Արմենպրես» հաղորդմամբ, հասարակական տրանսպորտը պատրաստվում է աշխատանքի վերսկսմանը:

Մետրոյում և տրանսպորտում գործարկվել է ախտահանման և QR կոդով սկանավորման համակարգ՝ ուղևորների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներով:

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 190-ից ավելի երկրներում:



 Պիտակներ
         Ուհան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon