Ուհանում ավարտել է բոլոր բնակիչների թեստավորումը

Աշխարհ 03.06.2020   18:20   155

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Ուհան քաղաքումում, որը կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնն է, իշխանությունները հայտարարել են քաղաքի բոլոր բնակիչների թեստավորման ավարտի մասին, ինչը տևել է երկու շաբաթ։

Հաղորդվում է, որ մայիսի 14-ից մինչև հունիսի 1-ը անալիզներ են վերցվել 9,86 մլն մարդուց։ Քաղաքի բնակչությունը, ըստ տարբեր աղբյուրների, գնահատվում է մոտավորապես 11 միլիոն։

Թեստավորման արդյունքում վարակը հայտնաբերվել է շուրջ 300 հոգու մոտ, նրանցից ոչ մեկը հիվանդության ախտանշան չի ունեցել։

Ուհանի փոխքաղաքապետը հայտնել է, որ թեստերի վրա ծախսվել է 900 մլն յուան (126 մլն դոլար), որը կփակվի պետական միջոցներով։

 

 



 Պիտակներ
         Ուհան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb