Ուղղում․ Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը. կա մեկ զոհ. Արծրուն Հովհաննիսյանից

Իրադարձային 10.10.2020   12:28   41

Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը, այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ կա մեկ զոհ։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։

«Կան զոհեր և վիրավորներ», - գրել էր Հովհաննիսյանը։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ առավոտյան հայտնել էր, որ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսբնակ Շուշան Ստեփանյանը։

Նա հայտնել էր, որ տուժածներ չկան։



 Պիտակներ
         Կապան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb