Ուղղեք Ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Գևորգ Ղազարյանին

Սպորտ 13.11.2020   17:10   34

Նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպումը՝ Թբիլիսիում հյուրընկալվելով Վրաստանի հավաքականին: 

Խոակին Կապառոսի և Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը Վրաստանում կկայանա նոյեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին,  և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով։

Մեդիայի ներկայացուցիչները կարող են մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 10:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Գևորգ Ղազարյանին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի: Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու: 


 Պիտակներ
         Խոակին Կապառոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb