Ուղղե՛ք ձեր հարցերը Խոակին Կապառոսին և Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ 08.10.2020   13:05   24

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի հանդիպումը՝ Լեհաստանի Տիխի քաղաքում մրցելով Վրաստանի ընտրանու հետ: Ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների նախախաղային մամուլի ասուլիսը կանցկացվի հեռավար կարգով: 

Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին կներկայանա Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Առայժմ հայտնի չէ՝ Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ով, գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսի հետ միասին, կներկայանա նախախաղային մամուլի ասուլիսի:

Խոակին Կապառոսի և Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը կսկսվի տեղական ժամանակով 15:45-ին (Երևանի ժամանակով՝ 17:45) և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով, իսկ Վլադիմիր Վայսի և ֆուտբոլիստներից մեկի ասուլիսը նախատեսված է 17:30-ին (Երևանի ժամանակով 19:30-ին):

Բոլոր այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք դիմել էին Հայաստան-Վրաստան հանդիպմանը հավատարմագրվելու համար, կարող են մինչև հոկտեմբերի 9-ը՝ ժամը 10:00, իրենց հարցերն ուղարկել media@ffa.am էլեկտրոնային հասցեին:

Նամակի մեջ պետք է նշել անուն-ազգանուն, լրատվամիջոցի անուն, ինչպես նաև՝ կոնկրետ ում (Խոակին Կապառոսին, Հենրիխ Մխիթարյանին, Վլադիմիր Վայսին կամ վրացի ֆուտբոլիստին) է ուղղված հարցը: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ուղարկել երկու հարցից ոչ ավելի:

Սահմանված կարգի խախտումով կամ վերջնաժամկետից հետո ուղարկված հարցերը չեն ընթերցվելու: 



 Պիտակներ
         Հենրիխ Մխիթարյանին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb