Ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

Իրադարձային 21.10.2019   13:05   63
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 324,755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 տոկոսով:

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ 2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 տոկոսով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262,816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312,240 ուղևոր:

2019 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,515 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,904 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 21.3 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,396,966 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ուղևորահոսք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon