ՈւԵՖԱ նախագահ. Մենք ուշադրությամբ հետևում ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին

Իրադարձային 14.10.2020   15:00   29

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ իր ղեկավարած կազմակերպությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին:

«Անկեղծ ասած, մենք մանրամասների չենք տիրապետում, քանի որ չենք համարվում քաղաքական կազմակերպություն, սակայն ուշադրությամբ հետևում ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Լիահույս ենք, որ խնդիրը կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

Չեմ կարող ասել՝ ինչ ազդեցություն կունենա այս հակամարտությունը Եվրո-2020-ի անցկացման վրա: Տեսականորեն հնարավոր է մրցաշարն անցկացնել ոչ թե 12, այլ 11, 3 կամ նույնիսկ 1 երկրում: Պետք է հետևենք իրադարձությունների զարգացմանը»,- ՈւԵՖԱ նախագահի խոսքը փոխանցում է ARD-ն:

Հիշեցնենք՝ 2020թ. Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 12 քաղաքում, այդ թվում՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

 



 Պիտակներ
         Ալեքսանդր Չեֆերին, ՈւԵՖԱ նախագահ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb