ՈւԵՖԱ-ն մեկ մրցաշրջան զրկել է թուրքական ակումբին եվրոգավաթային մրցաշարերից

Սպորտ 04.06.2020   17:53   535

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն, մեկ տարով զրկել է թուրքական «Տրաբզոնսպորին» Չեմպիոնների լիգային կամ Եվրոպայի լիգային մասնակցելու իրավունքից։ Այս մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, 2019 թ. հուլիսին ՈՒԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողության մարմինը պարզել է, որ «Տրաբզոնսպորը» խախտել է ֆինանսական fair play-ը։ Այդ ժամանակ թուրքական ակումբը ՈւԵՖԱ-ի հետ համաձայնության է եկել,  բայց չի կարողացել կատարել դրա պայմանները։ Արդյունքում «Տրաբզոնսպորը» չի կարող մասնակցել ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպվող մրցաշարերից մեկին, որոնք կայանալու են 2020/21 կամ 2021/22 մրցաշրջաններում։

«Տրաբզոնսպորը» Թուրքիայի վեցակի չեմպիոն է և ութ անգամ նվաճել է երկրի գավաթը։ 



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb