ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել Թուրքիայի հավաքականին զինվորական ողջույնի համար

Սպորտ 15.10.2019   11:47   193
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կարող է պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ «Էրմենիհաբերից» տեղեկանում ենք, որ EURO-2020-ի որակավորման փուլի խմբային փուլում կայացած Թուրքիա-Ալբանիա խաղի վերջին րոպեներին խփած գոլը թուրք ֆուտբոլիստները նշել են զինվորական ողջույնով՝ ի աջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են։

Ֆուտբոլային հանդիպումից հետո թուրքերը մարզիկները հանդերձարանից լուսանկար են հրապարակել, որտեղ նորից կրկնել են այդ ժեստը՝ մակագրելով. «Հաղթանակ, որը նվիրվում է նահատակված զինվորներին»:

UEFA-ի կանոնակարգում հստակ ամրագրված է, որ պատժելի արարք է համարվում այն ժեստի, խոսքի կամ առարկայի օգտագործումը, որն իր մեջ կպարունակի  սադրիչ ուղերձ, չի համապատասխանի սպորտային իրադարձությանը կամ կկրի քաղաքականա, գաղափարական, կրոնական ու վիրավորական բնույթ: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՈւԵՖԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon