ՈՒԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

Սպորտ 08.01.2020   14:02   634
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ, տեղեկացնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը.

«Հարգելի նախագահ, հարգելի Արմեն,

Շնորհավոր Ամանոր: Ինձ համար  հաճելի է, որ այս տարվա առաջին նամակներից մեկով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ…

Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և սահմանած բարձր նշաձողը, որոնք կարևորվում էին Ձեր նախկին գործունեության՝ մարզական լրագրության բնագավառում, ինչպես նաև անսահման սերը ֆուտբոլի նկատմամբ անշուշտ կօգնեն Ձեզ, որպեսզի բացահայտեք և իրացնեք նորանոր հնարավորություններ», - ասված է ՈՒԵՖԱ-ի նախագահի շնորհավորական ուղերձում:

ՈՒԵՖԱ-ի մի շարք անդամ ասոցիացիաների նախագահները ևս շնորհավորել են Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ:



 Պիտակներ
         ՈւԵՖԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon