ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի

Սպորտ 08.08.2020   20:15   562

ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարներն այսօր մասնակցել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի՝ քննարկելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի (ակումբային, ազգային և երիտասարդական հավաքականների) վերսկսումը: 

Մանրամասնորեն քննարկվել են ազգային հավաքականների՝ սեպտեմբերի կայանալիք հանդիպումների հետ կապված խնդիրները: ՈՒԵՖԱ-ն և ազգային ասոցիացիաները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը, որպեսզի կարողանան ապահովել հանդիպումների պատշաճ անցկացումը:

Ինչպես ՈՒԵՖԱ-ն, այնպես էլ ազգային ասոցիացիաները կարևորում են երկրպագուների առկայությունը մարզադաշտերում, սակայն COVID-19-ի համաճարակով պայմանավորված՝ իրավիճակը Եվրոպայում առայժմ շատ անկայուն է: ՈՒԵՖԱ-ն ուշադրությամբ հետևելու է իրավիճակի զարգացմանը տարբեր երկրներում՝ հասկանալու՝ որքանով է հնարավոր փոփոխել հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելու որոշումը:

Քննարկվեցին նաև երիտասարդական և պատանեկան հավաքականների մասնակցությամբ մրցաշարերը, ներառյալ այդ հանդիպումների մեծ մասը 2021 թ. գարուն տեղափոխելու հնարավորությունը:



 Պիտակներ
         ՈւԵՖԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb