Ովքեր կարող են հանդիսանալ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շահառու

Իրադարձային 06.06.2020   11:30   378

ՊԵԿ-ից հայտնում են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ բոլոր այն տնտեսվարողները, որոնք

✅2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ունեցել են 2-100 աշխատակից և

✅նույն ժամանակահատվածում նրանց հաշվարկած եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ ապրիլ ամսվա նվազումը կազմել է մինչև 5%։

Դրամաշնորհներից չեն կարող օգտվել

❌ ֆինանսական,

❌ ապահովագրական,

❌ շահումով խաղերի ոլորտների տնտեսվարողները, կառավարչական մարմինները, հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, ոչ առևտրային կազմակերպությունները։



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb