Ովքեր են ծրագրավորում խաղերը

Innovation 10.04.2019   20:00   1932
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բոլորս գիտենք՝ ինչքան եք սիրում օրերով համակարգչային գրաֆիկական խաղեր խաղալ: Եվ հենց որևէ թերություն եք գտնում խաղում, անմիջապես հիշում եք խաղի հեղինակներին՝ իհարկե նրանց հասցեին մի քանի «քաղցր խոսք» ասելով: Իսկ եթե ասենք, որ խաղի ծրագրավորողներ գոյություն չունե՞ն: Հետաքրքրե՞ց: Կարդացեք մինչև վերջ:

Իրականում խաղերի ծրագրավորումն իր մեջ ընդգրկում է մի ամբողջ թիմ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է կոնկրետ ասպեկտի համար: Ներկայացնում ամենատարածված մասնագիտությունները, որոնք ընդգրկված են խաղերի ծրագրավորման մեջ:

Գեյմդիզայներ

Ծանոթացեք, նա խաղային տիեզերքի հեղինակն է: Հենց այս հատուկ դիզայներն է կազմում խաղի սյուժեն, ստեղծում հերոսներին, նկարագրում է նոր աշխարհը և այն լցնում հետաքրքիր իրերով, հանելուկներով, և, ամենակարևորը, պահում է խաղի բալանսը: Այսպես ասած՝ յուրօրինակ սցենարիստ: Այնպես որ, եթե ձեր պերսոնաժն ինչ որ աստիճանի հասնելուց հետո չի կարողանում ոչ մեկին սպանել, հարցերը կարող եք ուղղել հենց գեյմդիզայներին:

Թեև մասնագիտությունը շատ բարդ է, բայց աշխատանքի ընդունվելու համար պահանջները մեծ չեն.

  • 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Մտքերը հստակ շարադրելու ունակություն,
  • Ստեղծագործ և վերլուծող մտածողություն,
  • Ժանրի ու հենց խաղի հանդեպ աննորմալ սեր:

Կախված նախագծիի ծավալներից՝ աշխատավարձն այստեղ տատանվում է 206 հազար դրամից մինչև 824 հազար դրամ: Կան ընկերություններ, ինչպես օրինակ Mail.ru-ն, որոնք նախընտրում են գինը պայմանավորվել հարցազրույցների ընթացքում:

Գեյմդիզայների առանձնահատկությունը նրանում է, որ նա պարտավոր չէ իմանալ ծրագրավորման լեզուներ:

Նկարիչ

Եթե մտածում եք, որ նկարիչները վաստակում են հրապարակներում դիմանկարներ նկարելով՝ չարաչար սխալվում եք: Խաղային իդուստրիան և նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին նկարիչներին վերագտնել իրենց տաղանդը ռեալիզացնելու հնարավորությունները: Հիմա նրանք զբաղվում են կերպարների և տեղանքի նկարազարդմամբ, այդ պտճառով էլ նրանք հաճախ աշխատում են 3D գրաֆիկայով:

Խաղային համակարգում բարձր են գնահատվում այն նկարիչները, որոնք կարողանում են.

  • Նկարել գրաֆիկական պլանշետով ու ձեռքով,
  • Կարողանան մոդելավորել ու անիմացնել կերպարներին:

Նրանց աշխատավարձն սկսում է մոտ 250 հազար դրամից:

Քարտեզների և հարթությունների դիզայներ

Եթե գեյմդիզայները մտածում են սյուժեն, ապա քարտեզների դիզայներները մշակում են այսպես ասած >, որոշելով՝ ինչը որտեղ պետք է գտնվի: Հիմնականում նրանք ստեղծում են լանդշաֆտներ, նկարագրում ճանապարհները և կերպարներին շարժունակություն հաղորդում: Իմացեք, եթե մի քանի աշխարհ անցնում եք առանց որևէ արագ անցումների, դա քարտեզի դիզայների թերությունն է:

Աշխատելու համար անհրաժեշտ է.

  • 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Ծրագրավորման լեզուների իմացություն,
  • Տեղանքը մշակելու կարողություն՝ խաղի առանձնահատկություններից ելնելով:

Քարտեզի դիզայների պահանջարկն այնքան էլ մեծ չէ, փոխարենը վարձատրությունն է ամենաբարձրը՝ 560 հազար դրամ:

Ծրագրավորող

Ծրագրավորողը կյանքի է կոչում թիմի մնացած անդամների երևակայությունը: Եթե խաղը պարզապես չի աշխատում, ուրեմն դա ծրագրավորողի թերությունն է: Ի միջի այլոց, հենց նրանց են շատ հաճախ անվանում խաղի մշակողները, թեև դա այնքան էլ այդպես չէ: Խաղի ծրագրավորողը պետք է ունենա հետևյալ կարողությունները.

  • 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Սերվերի հետ աշխատելու գիտելիքներ,
  • Ծրագրավորման լեզուների իմացություն։

Կարևոր է ընդգծել, որ ծրագրավորողները շատ աշխախ ախշատում են թիմից դուրս՝ ֆրիլանս և աշխատավարձն էլ համեմատաբար բարձր է: 400 հազար դրամ:

Աղվան Ասոյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         խաղեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon