Ովքե՞ր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները

Իրադարձային 18.07.2019   14:24   213
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը հայտնել է, որ ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները, սակայն դեռեւս այդ տվյալները չեն կարող հնչեցնել: 

«Ոստիկանական աշխատանքներն ու միջոցառումներն իրականացվում են: Այդ 36 հոգին, որ հնչեցրեց վարչապետը, վերաբերում է հակաօրինական գործողությունների ակտիվ մասնակիցներին, որը ձայնագրություններով, այլ տվյալներով մենք ուսումնասիրել ենք ու այդ ցուցակը այդ քանակով կազմել ենք»,- ասաց փոխոստիկանապետը:

Անդրադառնալով հարցին՝ բերման ենթարկվածների մեջ կա՞ն մարդիկ, որոնք այդ բիզնեսով են զբաղվում, Մովսիսյանը չկարողացավ պատասխանել: Փոխոստիկանապետը նշեց, որ դեռ ուսումնասիրություն է իրականացվում:

Մովսիսյան ասաց, որ կոռուպցիոն սխեմաներ կարող են լինել, և այդ գործով ԱԱԾ-ն իրականացնում է քննություն: «Քննությունն ավարտված չէ, բայց այո՛, ոստիկանության աշխատակից է մասնակից եղել նման պրոցեսում, և հիմա ինքը քննության տակ է գտնվում»,- նշեց Մովսիսյանը, հավելելով, որ մեկ ոստիկանի մասին է խոսքը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ անտառներում անշարժ պահակակետերում հսկողությունն ուժեղացվելու է, ոստիկանապետի հրամանով էլ ոստիկանական խմբեր են տեղափոխվել այնտեղ. «Իրավիճակն, իհարկե, կայուն է, բայց կարող են լինել անցանկալի իրավիճակներ, որոնք պետք է վերահսկողության տակ պահել»:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon