Ովքե՞ր են հանդիսանում պետական աջակցության 22-րդ ծրագրի շահառու

Իրազեկիչ 29.06.2020   10:30   362

Պետական աջակցության 22-րդ ծրագրի շահառու են հանդիսանում այն ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:

✅ Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:



 Պիտակներ
         պետական աջակցության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb