Օվկիանոսի ջերմաստիճանն աճում է ավելի արագ

Science News 12.05.2020   21:45   5386

Օվկիանոսի ջրերի ջերմաստիճանը բարձրանում է ավելի արագ, քան ենթադրում էին կլիմայագետները։ Հետազոտողերը Science-ում գրում են, որ եթե միջազգային հանրությունը հետևի Փարիզյան համաձայնագրին և սահմանափակի ջերմոցային  գազերի արտանետումները, ապա 2100 թվականին Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը կբարձրանա 0,4 աստիճան Ցելսիուսով։

Հակառակ դեպքում, այս հարյուրամյակի ավարտին ջրի ջերմաստիճանը 0,78 աստիճան Ցելսիուսով ավելի բարձր կլինի, քան այժմ է, որը հավասարազոր է օվկիանոսի բարձրացմանը լրացուցիչ 30 սանտիմետրով, գրում է N+1-ը։



 Պիտակներ
         գիտական, գլոբալ տաքացում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon