Ով ռիսկային խմբում չէ, կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի վճարովի

Իրադարձային 18.02.2021   13:20   62

Պետպատվերի շրջանակում կորոնավիրուսի դեմ  պատվաստվելու   հնարավորություն կունենան ռիսկային խմբերում  ընդգրկված  քաղաքացիները։  Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարարը հիշեցրեց արդեն իսկ հաստատված խմբերը․   65 տարին լրացած անձինք, բուժաշխատողները, խրոնիկ հիվանդությամբ տառապողները, փակ հաստատություններում գտնվող շահառուներն ու աշախատակիցները։

Նախարար Անահիտ Ավանեսյանի  խոսքով՝ այս պահին երեխաները պատվաստման ծրագրում ընդգրկված չեն։ Պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրելու և ռիսկային խմբի անձինք կկարողանանք կամավոր և անվճար պատվաստվել։

Հատկապես այն մարդիկ, որ ցանկանում են երկրից դուրս գնալ ու այն երկրներ, որտեղ մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր է։ Եվ այս խմբի մարդկանց համար արդեն պատվաստվելը կլինի վճարովի։  Արժեքը դեռևս պարզ չէ։

Բոլոր պատվաստանյութերը մշակումից հետո անցնում են կլինիկական հետազոտությունների երեք փուլ։

 «Հայաստանում ներմուծվելու են այն պատվաստանյութերը, որոնք կունենան վերջնական՝ երրորդ փուլի ամփոփված տվյալները։ Դրանք մասնագիտական հանձնաժողովի կողմից կգնահատվեն, կգնահատվի արժեքը, ազդեցությունը, բոլոր կողմնակի երևույթներն ու որոշում կկայացվի», - ասաց նախարարը։

Հայաստանում մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերին։ 

Պատվաստումները մեկնարկելու են մարտից։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb