Օտար լեզուներից 162 դիմորդ անբավարար է ստացել

Իրադարձային 07.07.2020   10:35   133

Հուլիսի 2-ին հանձնված օտար լեզուների քննության գնահատականները հայտնի են: Դրանք փակցվել են քննական կենտրոններում, ուղարկվել դիմորդների էլեկտրոնային հասցեներին, նաև հրապարակվել dimord.am-ում, որպեսզի դիմորդն ինքն իր գաղտնաբառով մտնի ու տեսնի՝ միայն իր գնահատականը:  Այս մասին հայտնում է գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ 

Նա ներկայացրել է  նաև ըստ լեզուների ամփոփ արդյունքները՝ առայժմ նախնական (նկատի ունենալով, որ բողոքարկման արդյունքում բացառված չէ որոշ գնահատականների վերանայումը):

Այսպես.

«Անգլերեն» առարկա
Քննության մասնակիցների թիվը՝ 1773 (1812 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.65
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 133 (մասնակիցների 7.5%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 524 (մասնակիցների 29.6%-ը)

«Ռուսաց լեզու»
Քննության մասնակիցների թիվը՝ 169 (171 հայտագրված)
Միջին միավորը՝ 12.27
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 25 (մասնակիցների 14.8%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 17 (մասնակիցների 10.1%-ը)

«Գերմաներեն»
Քննության մասնակիցների թիվը՝ 57 (57 հայտագրված)
Միջին միավորը՝ 15.26
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 3 (մասնակիցների 5.3%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 19 (մասնակիցների 33.3%-ը)

«Ֆրանսերեն»
Քննության մասնակիցների թիվը՝ 51 (54 հայտագրված)
Միջին միավորը՝ 15.57
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 1 (մասնակիցների 1.9%-ը)
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 18 (մասնակիցների 34.6%-ը)

«Իսպաներեն»
Քննության մասնակիցների թիվը՝ 5 (5 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.15
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 20%-ը)

«Իտալերեն»
Քննության մասնակիցների թիվը՝ 3 (3 հայտագրված)
Միջին միավորը՝ 14.5
Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 0
18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1 (մասնակիցների 33.3%-ը)

Հիշեցնենք, որ միասնական քննությունները մեկնարկել են հուլիսի 2-ից, կավարտվեն հուլիսի 8-ին։  Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն՝ հանձնելով ընդունելության մեկ քննություն:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb