Օտար ձեռքի համախտանիշ

Հոգեբանական 14.09.2020   20:00   40

Օտար ձեռքի համախտանիշը այլ կերպ անվանում են նաև «անարխիստ-ձեռք»: Սա բարդ հոգենյարդաբանական խանգարում է՝ իդիոկինետիկ ապրակսիայի ձև, որի ժամանակ խանգարվում է նպատակաուղղված շարժում կատարելու ունակությունը, երբ մեկ կամ երկու ձեռքերն էլ շարժվում են իրենք իրենց՝ անկախ տիրոջ ցանկությունից: Երբեմն այս ամենը համակցվում է էպիլեպսիայի նոպաներով:

Հոգեբուժության պոպուլյար աշխատություններում այս համախտանիշը անվանում են դոկտոր Ստրենջլավի հիվանդություն, ոչ թե բացահայտող գիտնականի, այլ «Դոկտոր Ստրենջլավ կամ ինչպես ես դադարեցի վախենալ և սիրեցի ռումբը» ֆիլմի գլխավոր հերոսի պատվին, որի ձեռքը (արհեստական) երբեմն ինքն իրեն նացիստական ողջույնի շարժում էր կատարում:

Այս հիվանդության դեպքում չարիքի փոքրագույնն է, երբ ձեռքը սկսում է քաոսային շարժումներ կատարել՝ խեղդել իր տիրոջը կամ կսմթել նրան տարբեր տեղերից: Երբեմն կատաղած ձեռքը սկսում է ուղղակի վիճել տիրոջ հետ, օրինակ՝ "բարի" ձեռքը կապում է կապիչը, իսկ «չարը», միևնույն ժամանակ՝ քանդում:

Հոգեբանները պնդում են, որ նկարագրված դեպքում, ձեռքը սկսում է գործել ենթագիտակցության հրամանով, այսպես ասած արտահայտելով անձի խորքայի վերաբերմունքը որոշակի գործողությունների նկատմամբ:

Իսկ հոգեբուժների կարծիքով այս համախտանիշը բացատրվում է գլխուղեղի կիսագնդերի միջև եղած փոխազդեցության խաթարումով:



 Պիտակներ
         անարխիստ-ձեռք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb