Ոստիկանությունը զգուշացնում է

Իրազեկիչ 12.02.2020   11:45   368

Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որում ասված է.

«Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»։

Այսօր ավելի վաղ ԱԻ նախարարությունը տեղեկացրել էր, որ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Վարորդներին հորդորում են զերծ մնալ վերոնշյալ ճանապարհահատվածով երթևելելուց: 



 Պիտակներ
         բուք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon