Ոստիկանությունը՝ սևազգեստ անձին ասֆալտին պառկեցնելու մասին

Իրադարձային 07.06.2019   11:24   122
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հասարակական կարգի ապահովման նպատակով  երեկ՝ հունիսի 6–ին ոստիկանությունը ծառայություն է իրականացրել Երևան քաղաքում, արդյունքում իրավախախտում կատարած քաղաքացիներ են բերվել ոստիկանության բաժիններ։

Այս մասին հայտնեցին ոստիկանությունից՝ արձագանքելով քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի գրառմանը։

Քաղաքագետն Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում ոստիկաններն ասֆալտին են պառկացրել սեւազգեստ երիտասարդի եւ մեծ խմբող շրջապատել նրան։

«Հենց նոր ականատես եղա մի կրկեսային տեսարանի: Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից վերև, մի սևազգեստ լակոտի ոստիկանները պառկեցրել էին ասֆալտին ու մեծ խմբով շրջապատել: Մի քանի կետից հեռախոսներով նկարում էին, իսկ լակոտը լացակումաց խնդրում էր այդ նկարահանումներն արագացնեն ու ձեռքերն էլ պակաս կոպտությամբ ոլորեն: Հետո վրա հասան էլի մի հինգ-վեց ոստիկանական մեքենաներ սիրենաներով, դրանցից դուրս եկան կամուֆլյաժով հատուկջոկատայիններն ու վրա հասան սեւազգեստի ձեռքերը ոլորող ոստիկաններին օգնելու»,–գրել էր Հովհաննիսյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սևազգեստ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon