Ոստիկանությունը պարզում է Արմավիրի մարզում 3 աղջիկների հղիության պատճառները

Իրադարձային 10.04.2019   19:49   208
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ոստիկանության Բաղրամյանի բաժնում «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոնում» 3 աղջիկների հղիության փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com–ը։

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 9-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Քեվօրք եւ Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոնից» ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոնից հայտնել են, որ 17-18 շաբաթական հղիությամբ իրենց մոտ է տեղափոխվել 17-ամյա Կ. Շ.-ն, 16-17 շաբաթական հղիությամբ՝ 18-ամյա Գ. Մ.-ն և 8-9 շաբաթական հղիությամբ՝ 17-ամյա Լ. Կ.-ն։

Նշված անձինք Արմավիրի մարզի բնակիչներ են։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հղիություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon