Ոստիկանությունը՝ հրապարակված տեսանյութի հետքերով

Իրադարձային 24.12.2020   13:28   41

«Armlur.am» լրատվական կայքէջում դեկտեմբերի 15-ին հրապարակված «Ինչպես է ոստիկանը գետին տապալում ցուցարարին, ապա ինքն ընկնում» վերտառությամբ տեսանյութի համաձայն՝ ոստիկանության ծառայողը զրուցում է քաղաքացու հետ, ապա քաշում է նրա հագուստից, ու միասին ընկնում են գետնին:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ քաղաքացուն ոստիկանության որևէ ծառայող չի հարվածել և գցել գետնին: Ոստիկանության ծառայողի գործողությունները բխել են «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից և եղել են իրավաչափ:

Ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք:


 Պիտակներ
         տեսանյութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb