Ոստիկանությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների ընդունումը

Իրազեկիչ 25.03.2020   12:06   276

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով` ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:

«Խնդրում ենք դիմումները, բողոքները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեներին.
dimum@police.am, ashxatakazm@police.am

Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգել ՀՀ ոստիկանության Թեժ գիծ` (010) 54- 69-14 հեռախոսահամարներով:

Քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների հետ կապված` զանգել (010) 59-68-40 հեռախոսահամարով:

Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգել (010) 59-61-25 հեռախոսահամարով»,-մանրամասնում են ոստիկանությունից։



 Պիտակներ
         Ոստիկանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon