Ոստիկանությունն՝ այսօրվա սպանության մասին

Պատահարներ 29.01.2019   12:00   305

Հունվարի 29-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը, մահացած:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյանի ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ:
Հարուցվել է քրեական գործ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Իրականացվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon