Ոստիկանությունն Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով ուսումնասիրություն է կատարում
Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հայկական բնապահպանական ճակատը հայատարարություն է տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:
«Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի առնելով, որ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ վագոն-տնակները չէին գտնվում մասնավոր ընկերության տարածքում»,- ասված էր Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում, որում նաև կոչ էր արվում քաղաքացիներին դուրս գալ ու բողոքել:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը իր հերթին հայտարարել է, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։
Նմանատիպ նյութեր