Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Իրադարձային 23.02.2021   14:56   45

Փետրվարի 19-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին։

Ողջունելով արտակարգ և լիազոր դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության համագործակցությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին և օրենքի գերակայության պահպանմանը։

Վահե Ղազարյանը համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց։

Գեորգի Սագանելիձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին կարևորեց երկու երկրների սերտ փոխգործակցությունը։

Հանդիպմանը ներկայացվեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ինչպես և քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb