Ոստիկանության պարզաբանումը

Իրադարձային 11.01.2020   11:18   381
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունվարի 7-ին՝ ժամը 17․40-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել Բաբայան փողոցում գտնվող օտարերկրյա դիվանագիտական հաստատություններից մեկի դիմաց երկու անձանց կողմից հասարակական կարգ խախտելու վերաբերյալ։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները նկատել են երկու քաղաքացու, որոնցից մեկը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ եւ հնչեցրել է հայհոյանքներ։

Ոստիկաններն անմիջապես արձագանքել են և, սպառելով համոզման բոլոր մեթոդները, իրականացրել են վարչական ձերբակալում, այդ տղամարդուն բերել են Քանաքեռ-Զեյթունի բաժին, պարզել նրա ինքնությունը, կազմել վարչական ձերբակալման, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և նախապատրաստել նյութեր ։ Բաժին բերված տղամարդը հրաժարվել է բացատրություն տալուց, այնուհետև «Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնում» ստուգվել է նրա սթափությունը։

Վերջինիս մոտ ախտորոշվել է ալկոհոլային հարբածություն 0,50 մլգլ աստիճան։

Միևնույն ժամանակ բերված տղամարդը ոստիկանությունում հայտարարել է, որ բաժնում քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկն ապտակել է իրեն։ Նույն պահին նրան առաջարկվել է տալ հանցագործության մասին հաղորդում, սակայն հրաժարվել է՝ հայտնելով, որ առանց փաստաբանի որևէ բան չի հայտնի և ստորագրի։ Չնայած այս հանգամանքին՝ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հետաքննության բաժանմունքում սկսել են նյութեր նախապատրաստել։

Հաջորդ օրը՝ հունվարի 8-ին, «շտապօգնության» խումբը կանչով հիշյալ տղամարդուն տեղափոխել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն և նրա մոտ ախտորոշվել է «աջ ոտնաթաթի 1-ին մատի եղնգային ֆալանգի սալջարդ-կոտրվածք հարցականով»։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին վերջինս կրկին հրաժարվել է մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ հաղորդում ներկայացնելուց և բացատրություն տալուց՝ հավելելով, որ առավոտյան փաստաբանի հետ կներկայանա ոստիկանություն։

Հունվարի 9-ին տղամարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հաղորդում տվել, որ հունվարի 7-ին Բաբայան փողոցում ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել իր նկատմամբ, ձեռնաշղթաներ են հագցրել, որի ընթացքում հարվածել են ոտքերին ու կանգնել իր ոտքերի վրա՝ հանգամանքներ, որոնց մասին վերջինս չի բարձրաձայնել դեպքից հետո և կրկին պնդել է, թե քաղաքացիական հագուստով անձն ապտակել է իրեն։



 Պիտակներ
         պարզաբանում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon