Ոստիկանության Հատուկ նշանակության ստրաբաժանումը օպերացիա է իրականացրել Արտաշատում

Իրադարձային 24.01.2019   11:00   350

Հունվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության, Արարատի մարզային վարչությունների և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները, Արտաշատ քաղաքում իրականացրել են կանխարգելիչ միջոցառում՝ հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների նախականխման, կանխման ու խափանման, ինչպես և հետախուզվող անձանց հայտնաբերման նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ոստիկանների տեսադաշտում էին հակահասարակական և հանցավոր վարքագիծ դրսևորած անձինք, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտած և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները։ Ոստիկանության ծառայողները նշված անձանց ներկայացրել են ոստիկանության Արտաշատի բաժին և տարվել են բացատրական աշխատանքներ։ Նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են պարբերական և իրականացվելու են հանրապետության ողջ տարածքում։

 



 Պիտակներ
         Ոստիկանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon