Ոստիկանության ծառայողը վրաերթի է ենթարկել 3 հոգու. կա 1 զոհ, 2 վիրավոր

Պատահարներ 27.07.2020   11:45   453

Երեկ՝ հուլիսի 26-ին, Կոտայքի մարզում, ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հ․ Խաչատրյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հ․ Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չեն եղել։

Փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վթարը արձանագրելուց հետո ճանապարհային ոստիկաններն ու ԱՊՊԱ գործակալը հեռացել են դեպքի վայրից, և վարորդները, մինչ փորձել են ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, որոշ ժամանակ անց Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Ս․ Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» և Nissan մակնիշի ավտոմեքենաների միջև գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։



 Պիտակներ
         վրաերթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb