Ոստիկանության 6-րդ վարչությունից այցելել են Սարհատ Պետրոսյանի տուն

Իրադարձային 22.11.2019   12:07   108
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը Newarmenia.am-ի հետ զրույցում անդրադարձել է և՛ քաղաքաշինական խնդիրներին, և՛ իր հրաժարականին հետևած աղմուկին։

Ըստ նրա՝ քաղաքաշինությունը մեզանում դարձել է շինարարություն, և ամբողջ գործընթացն այդտեղ շղթայական է գործում։ «Այս ոլորտում 20 տարվա մեր սխալները, չասեմ միլիարդավոր, բայց և հարյուր միլիոնավոր դոլարներ է արժենալու։ Հատկապես դա վերաբերում է տրանսպորտի խնդրին»,- ընդգծել է նա։ Ի դեպ, նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցն այցելել է Սահրատ Պետրոսյանի տուն։ Նա այդ ժամանակ տանը չի եղել։

«Իմ հայտարարությունների հիման վրա մեկ այլ կազմակերպություն հայտարարություն է արել` ասելով, որ իմ հայտարարությունների մեջ կան պատժել գործողություններ, որի հիման վրա էլ իրավապահ մարմինները եկել են մեր տուն։ Հայտարարություններս կապված էին Ավետիք Էլոյանի հետ։ Ես գիտակցված եմ արել այդ հայտարարությունները` հստակ իմանալով, որ իմ հայտարարությունները հնարավոր է վիճարկվեն դատարանում, որ ոստիկանության 6֊րդ վարչության աշխատող կգա, ու իմ ընտանիքի հանգիստը կխանգարի, ինչպես որ դա եղավ երեկ։ Ես տանը չեմ եղել, սակայն իմ ընտանիքի անդամներն այդ սթրեսը տարել են, բայց դա կարևոր չէ․ մենք սթրես ենք ունեցել 2018թ, որ մեր երեխաները լավ երկրում ապրեն։ Իմ հնչեցրած բոլոր բառերի համար կան փաստեր»,- նշեց նա։

Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ բոլորը գիտեն, որ ինքն է խորհուրդ տվել, որ Էլոյանին ներգրավեն Կառավարության քաղաքաշինական գործընթացների մեջ։ «Ինձ համար հաճելի չէ, երբ մի մարդու հետ ճանապարհ ես անցնել, հիմա նման գործընթացների մեջ ես ներգրավվում»,- ափսոսանք հայտնեց նա։

Ինչ վերաբերում է քաղաքականության մեջ ներգրավելուն, ավելի կոնկրետ՝ «Վերնատուն» հասարակական-քաղաքական հարթակին մասնակցելուն, ապա Սահրատ Պետրոսյանի վստահեցմամբ՝ կանխատեսելի ապագայում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



 Պիտակներ
         Սարհատ Պետրոսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon