Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել

06.12.2019   09:42   168
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երկու դեպք բացահայտվեց:

Առաջին գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր օպերատիվ կառավարման կենտրոնից` նոյեմբերի 30-ին, ժամը 13-ի սահմաններում. թիվ 46 երթուղու ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, նույնականացման և բանկային քարտեր:

Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սարի թաղի 41-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 4-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Մյուս դեպքը դեկտեմբերի 4-ին, ժամը 17-ի սահմաններում Էրեբունու վարչական շրջանում էր կատարվել: Տիգրան Մեծի պողոտայում մի կնոջ պայուսակից դարձյալ դրամապանակ էին գաղտնի հափշտակել, որի մեջ եղել էր փող, նույնականացման, բանկային, ու կուտակային քարտեր:

Ժամը 20-ին մասնագիտացած ստորաբաժանման ծառայողները Տիգրան Մեծի պողոտայից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Դրոյի փողոցի 43-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:



 Պիտակներ
         գրպանահատներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon