Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները

Իրադարձային 16.09.2019   15:29   154
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինիությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է, ըստ որի՝ դեկտեմբերին ու մարտին բուհում աշխատանքի ընդունված իր մտերիմներ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի նախկին տնօրենին և ֆինանսական նախկին տնօրենին ամռանը տրամադրել է ամենամյա վճարովի արձակուրդ՝ նրանց վճարելով՝ ընդհանուր 640 հազար դրամից ավելի գումար՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։

Բացի այդ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նախքան 2018-2019 թվականների ուսումնական տարվա ավարտը բուհի գլխավոր էներգագետ-ճարտարագետին պարգևատրել է 350․000 դրամով՝ հիշյալ ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Նշենք, որ ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը Ռուբեն Հայրապետյանն է, որն ավելի վաղ իր գիտական աշխատանքի շուրջ ստեղծված սկանդալից հետո հրաժարական էր տվել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՊՏՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon