Ոստիկանի սպանության համար մեղադրվող պատանին դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի

Իրադարձային 31.10.2019   18:26   93
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հրաչ Գալստյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություն։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Սեդրակ Մկրտչյանը:

«Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունից շատ բան է կախված, օրինակ` պաշտպանյալս սպանության պահին մեղսունա ՞կ է եղել, անմեղսունա ՞կ, թե՞ սահմանափակ մեղսունակ: Կարող է պարզվել, օրինակ, որ ֆիզիոլոգիական կամ ախտաբանական աֆեկտի մեջ է եղել»,-ասաց Մկրտչյանը`նշելով, որ Հրաչ Գալստյանին հոգեբուժական հաստատություն կտեղափոխեն նոյեմբերի 8-ին:

Փաստաբանի խոսքով`Հրաչ Գալստյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն նշել է, որ ոստիկանին սպանելու ցանկություն չի ունեցել:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սպանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon