Ոսկու գինը նվազում է

Աշխարհ 23.11.2020   13:35   54

Այսօր առավոտյան ոսկին փոքր-ինչ էժանացել է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «Փրայմը»։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը նվազել է 0,03 տոկոսով կամ 0,55 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1871,85 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,19 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց մինչեւ 24,32 դոլարի։

Ոսկու գինը երկուշաբթի աննշան նվազում է կորոնովիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ նորությունների ֆոնին առաջացած լավատեսության հետեւանքով։ Այսպես՝ անցած շաբաթ Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտնել էր իր թեկնածուի 94,5 տոկոսով արդյունավետության մասին։ Նոյեմբերին ավելի վաղ Pfizer ընկերությունը հայտնել էր BioNTech-ի հետ համատեղ մշակման 90 տոկոս դեպքերի արդյունավետության մասին։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է 95 տոկոս։

Նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդացության շարունակվող աճը զսպում է թանկարժեք մետաղների գնանկումը։ 


 Պիտակներ
         Ոսկու գին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb