Ոսկին թանկանում է

Իրադարձային 01.03.2021   15:00   59

Մարտի1-ի դրությամբ ոսկու գները բարձրացել են 1 տոկոսով` նախորդ շաբաթվա ավելի քան 2.5 տոկոս անկումից հետո:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 1.13 տոկոսով կամ 19.45 դոլարով` 1.748.25 դոլար կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 1.96 տոկոսով եւ կազմել 26.957 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Վերջին շաբաթվա ընթացքում ոսկին կորցրել է իր արժեքի 2.7 տոկոսը, իսկ փետրվարի ընթացքում` 6.6 տոկոսը:

Անկումն ամենաուժեղն էր 2016-ի նոյեմբերից ի վեր, երբ կրճատումն ավելի քան 7 տոկոս էր կազմել:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb