«Ոսկե Գլոբուս 2021»-ի մրցանակակիրները

Cinema 01.03.2021   11:05   238

Փետրվարի 28-ին կայացավ «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի հանձնման 78-րդ արարողությունը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով այն կայացել է կիսավիրտուալ ձևաչափով և հեռարձակվել է միանգամից երկու՝ Լոս Անջելեսի և Նյու Յորքի բեմերից։

Դափնեկիրների հետ կապ է հաստատվել տեսակապով։ Ինչպես հայտնել են կազմակերպիչները, արձանիկները հաղթողներին կհասցվեն ավելի ուշ:

Ստորև ներկայացնում ենք տարբեր անվանակարգերում «լավագույն»-ի տիտղոսին արժանացած մրցանակակիրներին:

«Լավագույն ֆիլմ» (դրամա)` «Քոչվորների երկիրը», ռեժիսոր՝ Քլոե Չժաո

«Լավագույն օտարալեզու ֆիլմ»` «Մինարի», ռեժիսոր՝ Լի Այզեք Չուն

«Լավագույն ռեժիսոր»` Քլոե Չժաո («Քոչվորների երկիրը»)

«Լավագույն դրամատիկ հեռուստասերիալ»` «Թագ» (2016-2020)

«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ»` «Բորատ 2» (2020), ռեժիսոր՝ Ջեյսոն Ուոլիներ

«Լավագույն մինի-սերիալ կամ հեռուստաֆիլմ»` «Թագուհու գամբիտը», ռեժիսոր՝ Սքոթ Ֆրենկ

«Լավագույն հեռուստասերիալ՝ կատակերգություն կամ մյուզիքլ»` «Շիթս Կրիկ»

«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասան»` Չեդվիկ Բոուզման («Մա Ռեյնի․ Բլյուզի մայրը»)

«Դրամատիկ ֆիլմում լավագույն դերասանուհի»` Անդրա Դեյ «Միացյալ Նահանգները ընդդեմ Բիլլի Հոլիդեյի», 2021)

«Մինի-սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն դերասանուհի»` Անյա Թեյլոր-Ջոյ («Թագուհու գամբիտը»)

«Կատակերգություն կամ մյուզիքլ ժանրում լավագույն դերասան»` Սաշա Բարոն Քոեն («Բորատ 2»)

«Կատակերգություն կամ մյուզիքլ ժանրում լավագույն դերասանուհի»` Ռոզամունդ Փայկ («Խաբեբան», 2020)

«Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասան»` Ջոշ Օ'Քոնոր («Թագը»)

«Դրամատիկ հեռուստասերիալի լավագույն դերասանուհի»՝ Էմմա Կորին («Թագը»)

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»՝ Դանիել Կալույա («Հուդան և Սև մեսիան»)

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Ջոդի Ֆոսթեր («Մավրիտանիացին»)

«Լավագույն սցենար»՝ Ահարոն Սորկին («Չիկագոյի յոթնյակի դատավարությունը»)

«Լավագույն անիմացիոն ֆիլմ»` «Հոգի»


 Պիտակներ
         «Ոսկե Գլոբուս 2021»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb