Օշո. Անսովոր լինելու ձգտումը ամենասովորական ցանկությունն է

Մտորման համար 19.11.2020   21:00   1016

Օշոն հինդու հոգևոր առաջնորդ է, միստիկ, նեոհինդուզիմի ուսումնասիրող, Ռաջնիշային կրոնական և մշակութային ոգեշնչող։ Օշոն շատ երկրներում աշրամ համակարգի հիմնադիր էր։ Ժամանակի ընթացքում մնաց ԱՄՆ-ում և հիմնադրեց միջազգային Ռաջնիշպուրամ։ Օշոյի ուսումունքը Ռուսաստանում և ԳՖՀ-ում հայտարարված էր որպես ապակառուցողական աղանդ, այդ պատճառով ԽՍՀՄ-ում Ռաջնիշի անունը և գործունեությունը պետական մակարդակով արգելված էր։ Օշոյի մահից հետո մարդիկ փոխեցին իրենց վերաբերմունքը նրա նկատմամբ, նա դարձավ հոգևոր ուսուցիչ Հնդկաստանում և ամբողջ աշխարհում։ Նրա ուսուցումը դարձավ մշակույթի մի մաս, իսկ նրա ձևավորած աշխարհայացքը հետք թողեցին ԱՄՆ-ի և այլ երկրների մշակույթների վրա։

  1. Մարդիկ ամեն ինչ այնքան լուրջ են ընդունում, որ դա բեռ է դառնում հենց իրենց համար։ Սովորեք ավելի շատ ծիծաղել։ Ինձ համար ծիծաղը նույնքան սուրբ է, որքան աղոթքը։
  2. Ցանկացած գործողություն անհապաղ արդյունքի է բերում։ Ուշադիր եղեք ու դիտեք։ Հասուն մարդը նա է, ով գտել է ինքն իրեն, որոշել է, թե ինչն է իր համար ճիշտ ու սխալ, լավ ու վատ։ Նա դրան ինքնուրույն է հասել ու հետևաբար առավելություն ունի նրանց հանդեպ, ովքեր սեփական կարծիք չունեն։
  3. Մենք բոլորս յուրահատուկ ենք։ Ոչ ոք իրավունք չունի ցույց տալու, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Կյանքը փորձարկում է, որի ընթացքում մենք այդ փոփոխական հասկացողությունները ամեն օր ենք որոշում։ Հնարավոր է՝ ինչ-որ բան սխալ անեք, բայց հենց ձեր սխալից հսկայական օգուտ կքաղեք։
  4. Լինում են պահեր, երբ Աստված գալիս ու բախում է մեր դուռը։ Դա կարող է կատարվել միլիոնավոր ձևերով՝ կնոջ, տղամարդու, երեխայի, սիրո, ծաղկի, արշալույսի կամ վերջալույսի միջոցով։ Բաց եղեք՝ այն տեսնելու ու լսելու համար։
  5. Անսովոր լինելու ձգտումը ամենասովորական ցանկությունն է։ Իսկ ահա թուլանալն ու սովորական լինելն իսկապես անսովոր է։
  6. Կյանքը գաղտնիքների հաջորդականություն է։ Այն չի կարելի կանխատեսել կամ կանխագուշակել։ Բայց միշտ կգտնվեն մարդիկ, որոնց ձեռնտու կլինի նաև առանց գաղտնիքների կյանքը։ Այդ գաղտնիքների հետ կհեռանային վախը, կասկածներն ու տագնապները։
  7. Նախ լսեք ինքներդ ձեզ։ Սովորեք հաճույք ստանալ սեփական ներկայությունից։ Այնքան երջանիկ դարձեք, որ ձեզ այլևս չանհանգստացնի՝ կգա՞ ձեզ մոտ ինչ-որ մեկը, թե՞ ոչ։ Դուք արդեն լիքն եք։ Դուք այլևս անհամբերությամբ չեք սպասում, որ ինչ-որ մեկը բախի ձեր դուռը։ Դուք արդեն տանն եք։ Եթե ինչ-որ մեկը գա, շատ լավ։ Չգա՝ էլի հոգ չէ։ Միայն նման մոտեցման դեպքում կարելի է հարաբերություններ սկսել։
  8. Եթե հարուստ ես, մի մտածիր այդ մասին, իսկ եթե աղքատ ես՝ լուրջ մի ընդունիր աղքատությունդ։ Եթե դու ունակ ես ապրել այս կյանքը՝ հիշելով, որ այն ընդամենը բեմականացում է, ապա ազատ կլինես, տանջանքներն էլ չեն դիպչի քեզ։ Տանջանքներն առաջանում են միայն կյանքի հանդեպ լուրջ վերաբերմունքից։ Սկսիր կյանքին որպես խաղի վերաբերվել, ուրախացիր նրանով։
  9. Քաջությունը, չնայած բոլոր վախերի, շարժ է դեպի անհայտություն։ Քաջությունը վախի բացակայությունը չէ։ Անվախությունը գալիս է, երբ դուք ավելի ու ավելի քաջ եք դառնում։ Բայց սկզբում վախկոտի ու քաջի միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Միակ տարբերությունն այն է, որ վախկոտը լսում է սեփական վախերին ու հետևում է դրանց, իսկ քաջը դրանք մի կողմ է թողնում ու առաջ շարժվում։
  10. Դուք ամեն րոպե փոխվում եք։ Դուք գետի նման եք։ Այսօր այն մի ուղղությամբ է հոսում, վաղը՝ մեկ ուրիշ։ Ես երբեք միևնույն դեմքը երկու անգամ չեմ տեսել։ Ոչինչ տեղում կանգնած չի մնում։ Բայց դա տեսնելու համար շատ ուշադիր պետք է լինեք։ Հակառակ դեպքում կոհգնեք, ամեն ինչ հին կդառնա, կթվա, թե ամեն ինչ արդեն եղել է։


 Պիտակներ
         Օշո, ուսմունքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb