Օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր