Օրվա ո՞ր ժամին է նպատակահարմար զբաղվել սպորտով

Իրազեկիչ 15.10.2020   20:45   304

Գաղտնիք չէ, որ նիհարելու համար, բացի առողջ եւ բալանսավորված սննդակարգից, կարեւոր է նաեւ ֆիզիկական ակտիվությունը, բայց արդյոք կարեւո՞ր է, թե օրվա որ ժամին եք զբաղվում սպորտով կամ, այլ կերպ ասած, արդյոք ձեր պարապմունքի ժամը կարո՞ղ է ազդել նիհարելու գործընթացի վրա...

Շատ մարզիչներ խորհուրդ են տալիս մարզվել առավոտյան, մյուսները՝ երեկոյան, սակայն ինչպես ցույց է տալիս նոր հետազոտությունը, իրականում կարեւոր է, որպեսզի վարժություններն արվեն ամեն օր միեւնույն ժամին:

Կարևոր չէ, թե դուք երբ եք մարզվում՝ առավոտյան, ցերեկը, թե երեկոյան, կարևոր է, որպեսզի անեք դա ամեն օր և միշտ նույն ժամին, կարծում են հետազոտության հեղինակները:

Նրանք ուսումնասիրել են նիհարելու համար մարզասրահ հաճախող մարդկանց, եւ պարզվել է, որ քաշի կորուստ է գրանցվել նրանց մոտ, ովքեր շաբաթը չորս կամ ավելի անգամ ինտենսիվ պարապմունքներ են ունեցել: Բացի այդ, հետազոտողներն արձանագրել են, որ դրական արդյունք գրանցած մարդիկ միշտ մարզվել են միեւնույն ժամին:

Աղբյուրը՝ doctors.am



 Պիտակներ
         առողջություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb