ORSIS-ին հանել են Հայաստան զենքի մատակարարների սև ցուցակից

Իրադարձային 10.12.2019   19:04   161
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Դատարանի որոշմամբ ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») զինագործական ընկերությանը հանել են Հայաստանի մատակարարների սեւ ցուցակից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հայ փաստաբանների կոլեգիայի փաստաբան, այդ երկրում ձեռնարկության շահերը ներկայացնող Ալեքսանդր Սիրունյանը:

ORSIS-ը Հայաստանի ԶՈՒ-ին եւ երկրի այլ ուժային կառույցներին զենքի մատակարարների սեւ ցուցակի մեջ էր ներառվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել էր այս ընկերությունը:

Ռուսաստանի արդյունաբերության և առեւտրի նախարարությունն ավելի ուշ նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որում այդ որոշումը գնահատվել էր որպես «չպատճառաբանված»:

Մրցույթի տապալման փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով (ծառայությանը անփույթ վերաբերմունք), որը ներկայումս Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում է:

«Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը եւ կասեցրել Հայաստանի ֆինանսների նախարարության որոշումը ORSIS-ը սուբյեկտների սեւ ցուցակի մեջ ներառելու մասին, որոնք իրավունք չունեն մասնակցելու պետական գնումներին»,- ասել է Սիրունյանը:



 Պիտակներ
         ORSIS


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon