Որոտան գետի ափին տեղադրվել է Ադրբեջանի դրոշը

Հրատապ 23.12.2020   10:33   67

Այսօր հերթական անգամ ադրբեջանցիներն այցելել են Սյունիքի մարզի Որոտան համայնք։ Tert.am-ի թղթակցի փոխանցմամբ` ադրբեջանցիներն արդեն այդ հատվածում են և Որոտան գետի ձախ ափին տեղադրել են Ադրբեջանի դրոշը։

Հայկական ու ադրբեջանական ուժերի մարտական հենակետերի համաձայնեցված տեղակայման գործընթացը շարունակվում է, բայց ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայել, պաշտպանական կառույց՝ բլինդաժ ու դիրք ունեն։ Այդ հատվածից նրանց նշանառության տակ է «Տաթև» ՀԷԿ-ը,Գորիս-Կապան ճանապարհի չորս կմ երկարությամբ հատվածը, ինչի մասին տեղում զգուշացնում են ՀՀ սահմանապահ զորքերը, և Որոտան համայնքը։

Որոտան համայնքի տարածքում տեղակայված են ռուս սահմանապահներ:


 Պիտակներ
         Ադրբեջանի դրոշ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb