Որոշ մթերքներ ազդում են մեր տրամադրության վրա

Առողջական 15.01.2021   21:25   80

Պարզվում է, որ կան մթերքներ, որոնց օգտագործումը կարող է փոխել ձեր տրամադրությունը։ 

Որոշ մասնագետներ կարծում են, որ տրամադրություն բարձրացնող լավագույն կերակուրն այն է, որը պարունակում է բարդ ածխաջրեր, ցածր կալորիականությամբ սպիտակուցներ և գույներ, ինչպես օրինակ՝ քաղցր կարտոֆիլ, քինոա, լոբի, ձու, ձկան, տավարի կամ հավի միս, մրգերի և բանջարեղենի բոլոր տեսակները։ Քիչ սննդարար նյութեր պարունակող մթերքների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել ֆիզիկական և հոգեբնական խնդիրների։ 

Լավ տրամադրություն ապահովելու համար սննդարար մթերքները պարունակում են հետևյալ կարևոր տարրերը.

    Ֆոլաթթու
•    Երկաթ 
    Oմեգա 3 ճարպաթթուներ
•    Մագնեզիում 
•    Կալիում 
    Սելեն 
•    Թիամին 
•    Վիտամին A 
•    Վիտամին B6
    Վիտամին B12
•    Վիտամին C 
•    Ցինկ
Ահա մի քանի ուտեստների օրինակներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, մանրաթելեր, ամբողջական ածխաջրեր և շատ սննդարար են, ուստի կփոխեն ձեր տրամադրությունը։ 

    քինոայով և հավի մսով աղցան
•    նուշ, խաղող
•    սաղմոնով, կարտոֆիլով, շագանակագույն բրնձով  և լոլիկով աղցան
•    կոկոսով և բրնձով պատրաստված հավ 
•    կանաչեղենով լցոնված տավարի միս՝ քաղցր կարտոֆիլով և տապակած բրոկոլիով

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic

Աղբյուրը՝ doctors.am


 Պիտակներ
         մթերքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb