Որոնողական աշխատանքները շարունակելու համար բանակցություններ են գնում ադրբեջանական կողմի հետ. Արցախի ԱԻՊԾ

Իրադարձային 24.02.2021   11:31   50

Փետրվարի 15-ից դադարեցված են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքները:

«Առաջին երկու օրերը կապված էին Արցախում ձյան տեղումների հետ, դա իսկապես խանգարում էր աշխատանքներին, քանի որ բավականին երկար ժամանակ է անցել զինադադարից, հիմա արդեն ամբողջական մարմիններ որոնողական աշխատանքներից չեն գտնում, ցավով պետք է նշեմ, որ շատ հաճախ ոսկորային մնացորդների ենք հանդիպում»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ մամուլում շրջանառվում են լուրեր, թե փրկարարները չեն աշխատում և դա է պատճառը, սակայն նա վստահեցնում է, որ եղանակային պայմաններն են պատճառը, ձյան ժամանակ այնտեղ ոչ մի մարմին կամ մասունք հնարավոր չէր գտնել:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։

 


 Պիտակներ
         աճյուն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb