«Որևէ հետքայլ չենք անելու». Իվետա Տոնոյան

Քաղաքական 25.09.2020   14:07   47

Մենք որևէ դեպքում որևէ հետ քայլ չենք անելու, եթե անգամ պարոն Ծառուկյանը կալանավորված լինի: Այս մասին այսօր դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը:

«Եթե ԱԱԾ-ն ստանձնում է քրեական գործի հետ կապված փաստաթղթերը կողմերին տեղ հասցնելու գործառույթը, այս դեպքում թերեւս ԱԱԾ հապավումը կարելի է անվտանգ առաքման ծառայություն բացել»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ որեւէ փաստական, իրավական հենք այս քրեական գործը չունի։

«Ինձ համար շատ կանխատեսելի են իշխանությունների գործողությունները, ես չեմ բացառում, որ միգուցե իշխանությունները կարողացել են գտնել այս կամ այն հեռավոր գյուղում ինչ-որ մարդուն, որին համոզել, խնդրել, աղաչել են՝ ասենք, օրինակ՝ ցուցմունք տալ, թե ԲՀԿ-ն իրենց ընտրակաշառք է տվել: Ինձ համար զավեշտալի է, որ հանրահավաք անցկացնելու գեթ մեկ հայտարարությունից հետո, իշխանությունները կոնկրետ ցնցակաթվածի մեջ են ընկնում»,-ասաց նա:



 Պիտակներ
         Իվետա Տոնոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb