Որ դեպքում Ռուսաստանը կվերականգնի Վրաստանի հետ չվերթները

Աշխարհ 13.02.2020   11:45   786

aliq.ge-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռուդենկոն ռուսական մեդիայի հետ հարցազրույցում խոսել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման մասին:

Նրա խոսքով, ավիաչվերթների վերականգնումը հնարավոր կլինի Վրաստանում հակառուսական քարոզարշավի դադարեցումից հետո։

Ըստ փոխնախարարի՝ ավիաչվերթների վերականգնումը կքննարկվի այն դեպքում, երբ Վրաստանում իրավիճակը կկայունանա և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանված կլինի:

Ռուդենկոյի նշել է, որ 2019 թվականին սահմանված արգելքը, որը վերաբերում է Ռուսաստան-Վրաստան ավիաչվերթներին, ժամանակավոր միջոցառում է, որը ստիպված էին ընդունել:

Նրա խոսքով, 2019 թվականի հունիսին Ռուսաստանը ստիպված էր որոշում ընդունել չվերթների դադարեցման վերաբերյալ՝ որպես պատասխան Թբիլիսիում անցկացված հակառուսական սադրանքներին:

 



 Պիտակներ
         Վրաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon