Որ դեպքերում է ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բժշկական դիմակ կրել

Աշխարհ 01.04.2020   11:15   259

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները խորհուրդ չեն տալիս մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ կրել, եթե նրանք նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիր չեն կամ չեն խնամում կորոնավիրուսով հիվանդի, գրում է BBC-ն։

«Ոչ մի կոնկրետ ապացույց չկա, որ բնակչության կողմից դիմակների օգտագործումն արդյունավետ է »- ասել Է ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը Շվեյցարիայում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Կա նաև մի խնդիր, այն է՝ աշխարհում բժշկական պարագաների զգալի պակաս։ Ներկայում այս վիրուսով վարակվելու առավել խոցելի խումբն առաջնագծում աշխատող բուժաշխատողներն են, որոնք ամեն օր ենթարկվում են վարակի ազդեցությանը։ Այն միտքը, որ նրանք կարող են դիմակներ չունենալ, սարսափելի է»,- ասել է Ռայանը։

ԱՀԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբան Մարիա վան Կերխովն, իր հերթին, հայտարարել է, որ կարևոր է առաջնահերթ ուշադրություն դարձնել, թե ում են տրամադրվում դիմակները։

«Մենք խորհուրդ չենք տալիս դիմակներ կրել, եթե ինքներդ հիվանդ չեք և չեք փորձում այդպիսով կանխել վարակի հետագա տարածումը», - ասել է Վան Կերխովը:
 



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon