Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 26.05.2021   18:01   55

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 26, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, խարդախության` 7, ապօրինի ծառահատման` 4, թմրամիջոցի հայտնաբերման` 3, կողոպուտի, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և քրեակատարողական հիմնարկից փախուստի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, շորթման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, սեռական բնույթի բռնի գործողությունների, պոռնկագրական նյութերի տարածման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, և կողոպուտի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ
         հետախուզվող


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb